Վարչապետի ընտրության հարցի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: Դրանցից մեկն էլ վերաբերում էր Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Ինչո՞ւ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. կարծում եմ՝ էդտեղ կա մի երկարաժամկետ գործոն, մի միջնաժամկետ գործոն և երկու կարճաժամկետ գործոն: Երկարաժամկետը միանշանակ ԱՄՆ հայկական համայնքի աշխատանքն է: Միջնաժամկետը՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է ու այս համատեքստում դիսոնանսը, որ առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև: Կարճաժամկետը գործոններից առաջինը 44-օրյա պատերազմն ու դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունն է, մյուսը՝ ՀՀ ժողովրդավարական երկիր լինելն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: