«Այս պահին ադրբեջանցիները ստրատեգիական առումով շատ անառիկ դիրքեր են զբաղեցնում»,- այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Սև լիճը նաև լուրջ ռազմավարական հարց է լուծում։ Այն քաղցրահամ ջուր է, և ըստ մասնագետների՝ մեր Ակներ կոչվող տարածքի ջուրն այնտեղից է գալիս, Գորիսի հայտնի համով ջուրը նույնպես Սև լճից է։