ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել իր քաղաքացիների համար․ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարված իրավիճակի պատճառով Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը հյուպատոսական շրջանի տարածքում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին խնդրում է խուսափել ՀՀ հետևյալ շրջաններ այցելելուց` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք: Խնդրում ենք, զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների խորհուրդներին»։