Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս քարտեզն ապացուցում է, որ Հայաստանը մտել է ԽՍՀՄ կազմի մեջ՝ չունենալով իր տարածքում ոչ մի ադրբեջանական անկլավ։ Ուրեմն, նույն սահմաններով էլ պետք է մնար ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ուրեմն, մենք ունենք բոլոր իրավական հիմքերը նախկին անկլավների հարցի քննարկումից հրաժարվելու։ Մեր փաստարկները հզոր են։ Իշխանությունը հզոր չի»։