Սահմանից զինվորի հարցը բոլորին.

44 օր կյանքի ու մահու կռիվ ենք տարել։44 օր կոտորել ու կոտորվել ենք։Պահել ենք էն, ինչ չեն տվել։ Ֆիզիկապես և հոգեպես զոհվել ենք, ու դեռ էսքանից հետո, մեր հազիվ ապրել ու ապրեցնելու դիմաց փոխհատուցումը սեփական երկրի մասնատումն ու նվիրատվությունը եղա՞վ ուրիշին։ Չէ՞ որ ,պատերազմում մի կերպ ապրածի համար պատերազմի դաշտում`սեփական հայրենիքի համար զոհվելը երանություն էր։

Չեն ների ձեզ բոլոր Չապրողները, Ապրողների համար էլ վաղուց գոյություն չունեցող իշխանությունը չկա ու չի լինելու։

Հայրենիք պահելը հայրենիք սիրելու չափ դժվար ու պատասխանատու առաքելություն է։

Էս հողը սնվեց մեր արյամբ ու կերակրեց նաև ձեզ, որ դուք հիմա ոտք մաքրե՞ք դրա վրա։

Արթնացի՛ր, հայ արթնացիր...

Միհրան Կոստանյան

Կարին Տոնոյանի էջից