Միհրան Պողոսյանի վերաբերյալ աշխատանքներ են տարվում ՌԴ Գլխավոր դատախազության հետ, որպեսզի անձը կարողանա փոխանցվել Հայաստան, քանի որ վերջինս գտնվում է այնտեղ և ունի փախստականի կարգավիճակ: Այս մասին մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ փախստականի կարգավիճակը նրան պաշտպանում է, սակայն գործընթացներ են տեղի ունենում:

Գլխավոր դատախազը նշեց, որ Միհրան Պողոսյանը ոչ միայն մեկ տոննա թմրանյութի մաքսանենգության գործի շրջանակներում է հետապնդվում, այլ նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա հետ կապված վարույթ կա հարուցված, նաեւ կա դրվագ նրա կնոջ հետ կապված:

«Մենք ունենք տվյալներ, որ կինը գույք է ձեռք բերել Իսպանիայում՝ Գրանադայում, եւ այս մասով եւս վարույթ կա հարուցված»,-ասել է նա:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ Միհրան Պողոսյանին վերադարձնելու իրավական գործընթացները հույս են ներշնչում: