Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և հաշվի առնելով Վարչապետի 2021 թվականի մայիսի 3-ի N 467-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունը՝

1. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառել «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը:

2. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի լիազորությունները համարել դադարած»,-ասված է որոշման մեջ: