Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Բրյուսելում: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ։ Դա լավ հնարավորություն է մտքեր փոխանակել մի շարք հարցերի շուրջ։ Մենք խորը տարաձայնություններ ունենք, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել»,- ասել է Մակրոնը։
«Ես ուզում եմ խոսել Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին»,- հայտարարել է նա:
Մակրոնը նաև հայտնել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունը և դաշնակիցների հարաբերություններում վարքագծի կանոնները»: