Բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նախօրեին ԵՊԲՀ-ին նվիրաբերեց 2 ռեանիմոբիլ:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը բժշկական բուհի անունից շնորհակալություն հայտնելով հյուրերին կարևոր նվիրատվության համար՝ տեղեկացրեց, որ ռեանիմոբիլներից մեկը կծառայի «Մուրացան», իսկ մյուսը՝ «Միքայելյան» համալսարանական համալիրներին:

Բարերար Արման Մայիլյանը, որը ժամանել է Բարսելոնայից, նշեց, որ ռեանիմոբիլները գերմանական արտադրության են, բերվել են Իսպանիայից: Նրա խոսքով՝ Հայաստան բերված ռեանիմոբիլների մի մասն էլ ուղարկվել է Արցախ:

Նշենք, որ շտապօգնության նոր, հարմարավետ մեքենաները հագեցած են պացիենտների տեղափոխման ընթացքում անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: