Անի Հովհաննիսյանին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ նա ֆեյսբուքում ուղիղ եթեր է մտել ընտրատեղամասից: Նրան հայտնել են, որ ինչ-որ խախտումներ է արել:

Հարկ է նշել, որ Հովհաննիսյանին տրամադրված ծրարը պատռված է եղել, ինչի համար նա պահանջել է փոխել այն:
Ավելի ուշ Հովհաննիսյանին են մոտեցել ոստիկաններ ու նրան հրավիրել դուրս՝ թույլ չտալով ընտրություն կատարել: Քվեաթերթիկները մնացել են ներսում:

Արդեն ավելի քան մեկ ժամ Հովհաննիսյանը գտնվում է սենյակում, որտեղ իրեն հրավիրել են. «Արդեն ժամ ու կես է ես գտնվում եմ 7/31 ընտրատեղամասում, որտեղ եկել էի քվեարկելու, ինձ ոչ միայն չթողեցին քվեարկել, այլ նաև ուղեկցեցին ինչ-որ սենյակ, որտեղ ասացին սպասել հետաքննիչին...

Այս անտրամաբանական գժանոցին բան չմնաց...»,-գրել է նա: