«Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա»: Այս մասին ասաց Ակնալիճ գյուղի բնակիչը` դիմելով գլխավոր ինժեներին, ով եկել էր Երեւան- Արմավիր ճանապարհին բողոքի ակցիայի վայր:

«Մարզպետին ասեք, թող կանգնի ստեղ: Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա: Հիմա կապ տվեք, ասեք պարոն Փաշինյան, ո՞ւր ա ձեր խոսք տվածը, ջուր տվեք: Ես ջահել տղա եմ, ուզում եմ աշխատել ապրել, չեմ ուզում գողություն անել»,- ասաց նա:


Նշենք, որ այսօր առավոտվանից Արմավիրում լարված իրավիճակ է, քաղաքացիները պահանջում են լուծել ջրի հարցը, նրանք փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը: