Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ՝ խնդիրը ստիպում է գնալ օրենսդրական փոփոխությունների, որովհետև վերաբերվում է հազարավոր քաղաքացիների օրինական շահերի: Օրինակ, նշված դեպքում պարզվել է, որ նույն անձի մասնակցությամբ Ղազախստանում կատարվել է նույն հանցակազմով հանցանք և գտնվում է հետախուզման մեջ:
Անհրաժեշտ է խոշոր կառուցապատողների դեպքում շինթույլտվության պայմանները խստացնել՝ ստուգում ԱԱԾ կողմից, դիտավորյալ հանցանքի համար դատվածություն ունի, թե՝ ոչ, հետախուզվում է, թե՝ ոչ:
Պատկերացնում եք հավաքում է գումարները քաղաքացուց, թռնում, հետո պարզվում է, որ հետախուզվում է խարդախության համար, ընդ որում բնակարանի կառուցապատման գործով»: