Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնել է ՔՊ կուսակցությունը։

«Քննարկվել են տարածքային կառույցներում խորհուրդների և վերահսկողի ընտրության անցկացման, ընդլայնված կազմով Քաղաքական խորհրդի նիստի կազմակերպման հետ կապված, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։