Ջոնի Դեպի մասնակցությամբ «Կարիբյան ծովահեններ» ֆիլմի հինգերորդ հատվածը ստացել է Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales(Կարիբյան ծովահենները: Մահացածները չեն խոսում): Այս մասին փոխանցում է This is Infamous կայքը` հղում կատարելով կինոնկարի ռեժիսորներ Խոակիմ Ռոննինգին և Էսփեն Սանդգերբին:
Dead Men Telld No Tales արտահայտությունը լսում են Դիսնեյի խաղային զբոսայգիների հաճախորդները Pirates of the Carribean ատրակցիոնի վրա շրջագայելիս: Ինչպես նշում է պարբերականը, Ֆիլմերի շարքի ստեղծման գաղափարը առաջացել է հենց այս ատրակցիոնից:
Դեռևս կինոնկարը գտնվում է մշակման փուլում: Ինչպես սպասվում է ծովահենների կինոնկարի հինգերորդ հատվածը էկրաններին դուրս է գալու 2015 թվականի հուլիսի 10-ին: Կինոնկարի սցենարիստը Ջեֆ Նաթանսոնն է, ով աչքի է ընկել «Տերմինալ», «Բռնիր ինձ, եթե կարող ես» և «Ինդիանա Ջոնս և բյուրեղապակյան գանգի թագավորությունը ֆիլմերով: Հինգերորդ հատվածում կրկին հանդես է գալու Ջոնի Դեփը: Ավելի վաղ Disney կինոստուդիան հայտարարել էր, որ պատրաստվում է հինգերորդից հետո թողարկել նաև արկածային ֆիլմի վեցերորդ հատվածը: