Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Թե ինչ չափի գումար է հափշտակվել՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Կայքի տեղեկություններով՝ անձը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր սև գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի, նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: