Անցյալ շաբաթ տեղի ունեցած ստորջրյա հրաբխի ժայթքումը Ճապոնիայում կիսալուսնի տեսքով նոր կղզի է ձեւավորել՝ Տոկիոյից 750 մղոն հարավ:

Նոր ցամաքային զանգվածը հայտնաբերել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը, հաղորդել է Mainichi Shimbun-ը:

Օգասավարա կղզեխմբի ամենահարավային կղզում ձեւավորված գոյացության տրամագիծը մեկ մղոնի երկու երրորդից պակաս է կազմում:

Նոր կղզիներ այստեղ նախկինում հայտնվել են 1904, 1914 եւ 1986 թվականներին, սակայն դրանք բոլորը ջրի տակ են անցել, իսկ մեկը, որը հայտնաբերվել է 1986 թվականին, խորտակվել է մոտ երկու ամսվա ընթացքում:

2013 թվականին հրաբխային ակտիվությունը հանգեցրել է նոր գոյացության ձեւավորմանը, որը միաձուլվել է գոյություն ունեցող Նիշինոշիմա կղզու հետ. վերջինիս տեսքը մուլտիպլիկացիոն հերոս Սնուպիին է հիշեցնում:

Օվկիանոսի մակերեւույթից վեր մնալու դեպքում ​​նոր կղզին կարող է ավելացվել երկրի տարածքին, եթե ճանաչվի որպես բնական ծագում ունեցող կղզի: