Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի չեմպին ՊՍԺ-ի հետ չի մեկնի Ճապոնիա, որտեղ իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն անցկացնելու է 3 ընկերական հանդիպում։

Փարիզյան ակումբի ղեկավարությունը վստահ է, որ Մբապեն արդեն համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ 2024թ․ ամռանը անվճար տեղափոխվելու վերաբերյալ։


ՊՍԺ-ն ճնշումների միջոցով հույս ունի դրդել Մբապեին եւ Արքայական ակումբին այս ամիս իրականացնել տրանսֆերը՝ ակնկալելով ստանալ 180 միլիոն եվրո։

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին երկու շաբաթ է տվել Մբապեին՝ պահանջելով երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս։

Ճապոնիայում ՊՍԺ-ն հուլիսի 25-ին կխաղա Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի», հուլիսի 28-ին՝ ճապոնական «Սերեսո Օսակայի», օգոստոսի 1-ին՝ Միլանի «Ինտերի» հետ։