Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 48-ամյա Վահան Հովսեփյանը, իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 81 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, երկու անգամ շրջվելով հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Նշվում է, որ վիրավորները վարորդի ընտանիքի անդամներն են: