Քաղաքացին կոտրել է Հաղարծինի «Երազանքների ծառը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և տեսանյութ հրապարակել:

«Այ էսպես, թեթևի մեջ, կոտրեցին նաև Հաղարծինի «Երազանքների ծառը»,- գրել է նա:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում համառորեն անցնել Հաղարծինի «Երազանքների ծառի» միջով, սակայն չի կարողանում և կոտրում է այն:

Նշենք, որ հարյուրամյակների պատմություն ունեցող այս ծառը շատերի համար ուխտատեղի էր հանդիսանում: