ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձեւ է ընդունել, որում «Թալիբան» շարժմանը կոչ է անում պայպանել հանձնառությունը՝ աֆղանցիների եւ օտարերկրյա քաղաքացիների անվտանգ դուրս բերումն ապահովելու համար:

Աֆղանական տարածքը չպետք է օգտագործվի ուրիշ երկրներում սպառնալիքների կամ հարձակումների, ինչպես նաեւ ահաբեկիչներին թաքցնելու, ահաբեկչություններ նախապատրաստելու կամ ֆինանսավորելու համար, ասվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ներկայացրած բանաձեւում:

Փաստաթղթի օգտին քվեարկել է ՄԱԿ ԱԽ 13 անդամ, Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել, հայտնում են զլմ-ները:

Հիշվում է 2020-ի հոկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու վերաբերյալ ՄԽ համանախագահ երկրների ներկայացրած բանաձեւը, որը չընդունվեց ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից մեկի վետոյի պատճառով։ Ըստ զլմ-ներում շրջանառվող տեղեկությունների՝ բանաձեւը արգելափակել էր Չինաստանը ՌԴ հորդորով։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/31/664788/