Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձ է հղել՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի' քաղաքացիներ, այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը:
Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ:
Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում:
Լրանում է մի ժամանակ, երբ աշխարհի հետ միասին պարտադրված ենք դիմագրավել կորոնավիրուսի համավարակին:
Լրանում է մի ժամանակաշրջանում, երբ երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի, երբ մեր ինքնությունն առավել խորությամբ հասկանալու և այն պաշտպանելու անհրաժեշտություն կա,
երբ միասնականության ու միմյանց լսելու, հասկանալու,
փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության,
միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու խիստ կարիք կա:
30 տարի առաջ նույնպես, ինչպես այսօր, մեր ժողովրդի համար բարդ ժամանակահատված էր, և կրկին նույն հարցադրումը՝ կկարողանա՞նք հաղթահարել և ինչպե՞ս:
Եվ հաղթահարեցինք. 1991թ.սեպտեմբերի 21-ին իրականություն դարձրինք մեր բազմամյա երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակեցինք անկախ պետություն:
Ընդ որում, ոչ ոք մեզ անկախությունը չնվիրեց: Մենք ինքներս ձգտեցինք, պայքարեցինք և հասանք: Հասանք ոչ միայն կամքի ու նվիրվածության, այլև մեր հայրենակիցներից շատերի կյանքի գնով:
Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար:
Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման մեջ:
Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:
Կարծես թե դրա համար ամեն ինչ առկա էր՝ երազանքից մինչև գաղափար, ոգևորությունից մինչև կամք, անցյալի փորձից մինչև ապագայի ձգտում:
Մինչդեռ այսօր պարզվում է, որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք: Ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները:
Մեր ոգին ծառայեցրել ենք ոչ այնքան իրական հաջողություն ստեղծելուն, որքան ցանկալի հաջողությամբ ուրախանալուն:
Շուրջ երեսուն տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր...
Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել:
Մեր հայրենիքի կարեւորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ո՛չ զարգացում, ոչ էլ առաջընթաց:
Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը: Բայց նախ և առաջ պետք է իրականության մեջ, այլ ոչ թե զգացմունքային դաշտում գնահատենք ու գիտակցենք անկախ պետականության կենսական արժեքը:
Պետականությունը դառնում է իրողություն, երբ ապրում է մեր մեջ, մեր աշխատանքում, մեր կենսակերպում, մեր ընտանիքում, մեր մտածողության մեջ:
Մենք պետք է ունենանք ազգային և պետական հստակ օրակարգ, տեսլական և ծրագիր, որոնք պետք է նաև ուղղորդեն մեր գործողությունները մեր գործընկերների հետ շփումներում և ընդհանրապես միջազգային հարաբերություններում:
Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում:
Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն:
Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել:
Անհրաժեշտ է հեռատեսություն՝ անգամ ներկայիս իրավիճակում տեսնելու նոր հնարավորություններ:
Անհրաժեշտ է իրատեսություն, իրականության վերարժևորում. վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլև պետականության մեր զգացողությունը, այն կորցնելու հնարավոր վտանգի հետևանքների գիտակցումը:
Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և շարժվել առաջ՝
համերաշխության ու հանդուրժողականության, ազգային համաձայնության մթնոլորտում,
միմյանց աչքերին արժանապատվորեն, ուղիղ և ազնվորեն նայելու համարձակությամբ,
ձևականությունից, ամբոխահաճությունից հրաժարվելու և իրական քայլեր անելու հաստատակամությամբ,
Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, անվտանգ և բարգավաճ դարձնելու նպատակաուղղվածությամբ:
Պատմությունը հիշում է թե՛ պարտություննները, թե՛ հաղթանակները: Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով:
Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք:
Թող միասնության այս զգացումը մեզ օգնի հասնելու համազգային, համահայկական ու համապետական նպատակներին:
Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- ասված է ուղերձում:
Այս թեմայով
Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո․ «Փաստ»
Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած․ «Հրապարակ»
Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով․ «Փաստ»
Կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում
Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, երբ քաղաքացին կարող է ստանալ իր կենսաթոշակային հաշվի առկա ողջ գումարը․ «Փաստ»
ՔՊ-ականները հեռախոսները փոխում են
Աշխատանքային օրվա մեկնարկ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները. արտահոսքի հետքերով. «Ժողովուրդ»
2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա. «Ժողովուրդ»
Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ»
Դեկտեմբերի 5-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն. Նա կստորագրի ՀՀ-ում Ծանրամարտի աշխարհի առաջնություն անցկացնելու համաձայնագիրը
Մասկը կարծում է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ին սնանկացում է սպասում
Երկար ժամանակով լույս չի լինելու
Գիտնականները ջուրը ջրածնային վառելիքի վերածելու նոր միջոց են հայտնաբերել
Նորապսակների ավտոսայլակին բախվելու և հարսնացուի մահվան պատճառ դառնալու համար կինը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել
Եթե մաքսատուրքերն ի վիճակի են «սպանել» Կանադայի տնտեսությունը, ուրեմն գուցե Կանադա դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ
Երկու հրատապ նախագիծ են «սղղացնելու»
Մարզերից վարորդներ են ուզում բերել Երեւան․ «Հրապարակ»
Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Երևանի քաղաքապետարան
Աշոցքի տարածաշրջանի և Աղվանի-Տաթև, Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել 9 մարդու, ովքեր ընդհատել են Էրդողանի ելույթը և դժգոհել նրա քաղաքականությունից
Եթե մաքսատուրքերն ի վիճակի են «սպանել» Կանադայի տնտեսությունը, ուրեմն գուցե Կանադա դառնա ԱՄՆ 51-րդ ն...
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել 9 մարդու, ովքեր ընդհատել են Էրդողանի ելույթը և դժգո...
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել
ԱՄՆ-ը Բայդենի օրոք պարտավորվել է Կիեւին տրամադրել 62 մլրդ դոլարի ռազմական օգնություն
Պուտինը Փեզեշքիանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի...
Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած․ «Հրապարակ»
Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով․ «Փաստ»
Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում
Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, երբ քաղաքացին կարող է ստանալ իր կենսաթոշակային հաշվի առկա...