Հոկտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» գազալցակայանի մոտ, բախվել են ՃՈ Toyota Corolla-ն, թիվ 39 երթուղին սպասարկող, Վահան Ավագյանի վարած Hyundai մակնիշի և կայանված, Սուրեն Ավագյանին պատկանող Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ՃՈ ավտոմեքենայի վարորդ Արսեն Մուրադյանին տեղում ցուցաբերել են բուժօգնություն, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: