Պատերազմի վտանգն ինձ համար արդեն նշմարելի էր 2018-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում վերելակում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, որից հետո նրանք երեկոյան առանձնացան, և հետո ես որոշ տեղեկություններ ստացա, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում լուծել Արցախյան հակամարտության հարցը: «Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով քննարկմանը այդ մասին ասաց լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը:

Նրա դիտարկմամբ՝ 2018-ին ոչ թե եղել է հեղափոխություն, այլ կոնկրետ մարդկանց պաշտոնների տեղադրում՝ որոշ արտաքին ուժերի անմիջական միջամտությամբ: «Նիկոլ Փաշինյանին 2000-ականների սկզբից շատ հստակ, հետևողականորեն «աճեցրին», սարքեցին մարդ, որը պետք է հանձներ»,-ասաց Հոխիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: