Ինչպես սպասվում էր, աշխատանքից ազատվեց ՀՀ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրա նկատմամբ վերջերս քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել։ Սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանը կզոհաբերի իր հերթական ծառայողին սեփական կաշին փրկելու և ջրից չոր դուրս գալու համար։ Արտակ Դավթյանը ամենայն հավանականությամբ շուտով կկալանավորվի։


Արտակ Դավթյանը բոլոր դեպքերում վատ զինվորական է և վաղ թե ուշ պետք է հեռացվեր համակարգից, բայց համաշխարհային ռազմական բախումների այս փուլում, երբ Ուկրաինայի պատերազմի ֆոնին ամեն վայրկյան կարող է թշնամու ռազմական ներխուժում լինել ՀՀ և Արցախ, երբ Ադրբեջանը զորամիավորումների կուտակումներ է անում Նախիջևանում ու Քաշաթաղում, աշխատանքից ազատել ՀՀ բանակի ԳՇ պետին, առնվազն 2 բան կարող է նշանակել․


1․ ՀՀ քաղաքական իշխանության հիմարություն


2․ ՀՀ քաղաքական իշխանության դավաճանություն՝ բանակի համակարգային կազմաքանդում։

Նաիրի Հոխիկյան