Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 98-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Լենդ Կրաուզեր» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա Լենդ Կրաուզերը» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. 50-ամյա վարորդ Պողոս Ղազարյանը մահացել է: Կատարվում է քննություն։