ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի պատկերացնեք իրավիճակի խեղման աստիճանը, վերաքննիչ քրեական դատարանի ամենահայտնի դատավորը կալանավորեց պատգամավոր Արթուր Սարգսյանին...»:

Սարգսյանը Սիսիանի նախկին քաղաքապետն է, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը: Մեկ ամիս առաջ նա ազատ էր արձակվել գրավի դիմաց: