Դեկտեմբերի 3-ից 5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։