Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները եզրակացություն են հանգել, որ կորոնավիրուսի նոր մուտացիան՝ Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում, սակայն պակաս վտանգավոր է՝ համեմատած Դելտայի հետ։ Այդուհանդերձ, կազմակերպությունում նշել են, որ դրանք նախնական տվյալներ են, և որ Օմիկրոնը նոր հետազոտություններ է պահանջում։ Այս մասին փոխանցում է France Presse-ը։

Նշվում է, որ Օմիկրոնն ունակ է նվազեցնել արդեն իսկ մշակված պատվաստանյութերի արդյունավետությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Օմիկրոն շտամով հիվանդացության դեպքեր են հայտնաբերվել 63 երկրներում։