Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կարելի էր կանխել 2016 թվականի ապրիլյան պատերազմը։

«Եթե Հայաստանը դիվանագիտական ճկունություն ցուցաբերեր, 2016 թվականի պատերազմը տեղի չէր ունենա:

2016 թվականի ապրիլյան պատերազմը կարելի էր կանխել այն պայմաններով, ինչ պայմաններով ես կարող էի կանխել 2020 թվականի սեպտեմբերի պատերազմը»- ասաց նա։

«Կարո՞ղ էի ես կանխել պատերազմը, իհարկե, կարող էի, երբ Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական ու անընդունելի պահանջներն ընդունեի, պատերազմը կկանխեի, բայց հիմա ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չընդունելը, գուցե թե, լեգիտիմ մեղադրանք է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, գայի ու ասեի՝ ժողովուրդ, գիտեք ինչ, սենց ա իրավիճակը, պետք է գնալ զիջումների, որ պատերազմից խուսափենք։ Հիմա ես շատ եմ դրա մասին մտածում, բայց ուրիշ բան էլ կա՝ ես պետք է ինձ համոզեի, որ ճիշտ է դա։ Ես հիմա չեմ ուզում բաներ ասեմ, որ թվա, թե ուզում եմ ինձ արդարացնեմ, չեմ ուզում ինձ արդարացնեմ, ընդհանրապես, ինձ արդարացում չկա», –ասաց Փաշինյանը։