Ալմաթիում զոհվել է իրավապահ մարմինների 12 աշխատակից, նրանցից մեկը գլխատվել է, հաղորդում է «Խաբար-24» հեռուստաալիքը՝ վկայակոչելով պարետատունը։

Նշվում է, որ ցուցարարների ձեռքից տուժել է 353 իրավապահ։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանում անկարգությունների հետեւանքով ավելի քան հազար մարդ է տուժել, մոտ 400 մարդ հոսպիտալացվել է։ Եվս 62 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: