«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 9-ին սրտի նոպայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սրտի ստենտավորումից մի քանի օր հետո դուրս է գրվել, մի քանի օր էլ Երեւանում մնալուց հետո վերադարձել է Արցախ։

Արցախից մեզ փոխանցեցին, որ նա անցած շաբաթվանից հաճախում է աշխատանքի՝ ինքնազգացողությունը լավ է։ Նույն օրերին սրտի բաց վիրահատություն է տարել նաեւ քաղաքական գործիչ Արա Սահակյանը։ Նորքի սրտաբանական կլինիկայում սրտի շունտավորում են իրականացրել, որը բավականին բարդ պրոցես է։ Սահակյանը դեռեւս հիվանդանոցում է՝ ապաքինման փուլում է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում