Այսօր՝ փետրվարի 5-ին, տեղի է ունենում կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը։ Հոգեհանգստին ներկա էին նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը։

Հիշեցնենք, որ երեկ 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Անվանի երգահանի մահվան պատճառը քաղցկեղն էր։