Հասմիկ Մելիքսեթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Երբ առավոտյան տեսա, մտածեցի միգուցե սխալ է ու մինչև հաղորդման այդ պահը սպասում էի, որ սխալ լիներ։ ԲԱՅՑ, վրացական իշխանական ԻՄԵԴԻ հեռուստաընկերությունը փայլեց ի լրագրողական «էթիկայով», «անաչառությամբ» և հակահայկական բովանդակությամբ։

2022թ. փետրվարի 9-ին «Քրոնիկա» հաղորդման ժամը 20։00-ի թողարկման ընթացքում 8։25-րդ րոպեին հաղորդավարները խոսում են մածունի արտահանման արգելքի մասին, հետին պլանում ապակյա տարաների վրա վրացերեն մեծ գրված է «մացուն», (მაცუნ) (թեև Ծ տառ ունեն, կարող են և հանգիստ մածուն գրել) ապա հայերեն տառերով գրված են «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։

Արդեն հետաքրքիր էլ չէ, թե ՀԸ-ի ղեկավարությունն ինչ բացատրություն է տալու, ոնց է փորձելու արդարանալ։ Իշխանական մեդիայում ոչինչ, հենց այնպես չի հայտնվում։