Խարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունը սկսել է երկրի քաղաքացիների տարհանումը, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, ուրբաթ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Խարկովի, Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Ադրբեջան, գրանցման համար կարող են դիմել Խարկովում Ադրբեջանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։