Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապ լքել է Կիեւը եւ իր շքախմբի հետ գտնվում է Լվովում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Telegram-ի իր ալիքում գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Զելենսկին շտապ հեռացել է Կիեւից։ Նա արդեն երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում չէր։ Նա իր շքախմբի հետ Լվովում է»,- գրել է խոսնակը։

Նա նաեւ նշել է, որ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը Զելենսկու մասնակցությամբ նախապես են ձայնագրվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը սոցցանցում տեսաուղերձ էր տեղադրել՝ դիմելով երկրի քաղաքացիներին։ Նա նշել է, որ Բանկովո փողոցում է՝ դրանով հաստատելով, որ ինքը գտնվում է Կիեւում։