Ռուսական զորքերը փորձում են օգտագործել տակտիկական հնարավորությունները Ավդեեւկայի ձեռքբերման արդյունքում՝ պահպանելով հարձակողական գործողությունների բարձր տեմպը, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները։

Դա արվում է Ավդեեւկայի շրջանում որքան հնարավոր է ավելի խորանալու նպատակով, քանի դեռ ուկրաինական զորքերը չեն ստեղծել ավելի համախումբ պաշտպանական գծեր։

Ռուսական ուժերը ժամանակավորապես իջեցրել են գործողության տեմպը Ավդեեւկայի զավթումից հետո, բայց այդ ժամանակվանից վերսկսել են հարձակումների համեմատաբար բարձր տեմպը արեւմուտքում եւ հյուսիս-արեւմուտքում, գրել են փորձագետները։

Ռուսական զորքերը, հավանաբար, շարունակում են հարձակման փորձերը, որպեսզի զրկեն ուկրաինական ուժերին շունչ առնելու հնարավորությունից, որը թույլ կտար Ուկրաինային ստեղծել ավելի հզոր պաշտպանական գիծ անմիջապես Ավդեեւկայի մոտ։

Առաջիկա շաբաթներին ռուսական ուժերը, գուցե, հաջողեն զավթել բնակավայրեր Ավդեեւկայից արեւմուտք եւ հյուսիս-արեւմուտք, սակայն տեղանքի ռելիեֆը եւ ջրային օբյեկտները քաղաքից արեւմուտք, ամենայն հավանականությամբ, կդանդաղեցնեն ռուսական զորքերի առանց այդ էլ հարաբերական դանդաղ տեմպերը։

Տեղանքի առանձնահատկությունները, հավանաբար, կզսպեն Ռուսաստանի հետագա տակտիկական հաջողությունները եւ թույլ կտան ուկրաինական ուժերին զբաղեցնել պաշտպանական դիրքեր, դա կհանգեցնի ռուսական հարձակողական ջանքերի գագաթնակետին այս շրջանում, համենայն դեպս այնքան ժամանակ, մինչեւ որ ռուսաստանցիները կուժեղացնեն գրոհող տարրերը, գրել է ISW-ն։