ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով Կոմիտաս 5-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, երբ ոստիկանը համբուրել է ակտիվիստին, չի համապատասխանում իրականությանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց հենց խմբակցության ղեկավարը: Ըստ նրա, չկա տեսանյութ, որտեղ պարզ երևա համբույրը:

«Ես տեսնում եմ այստեղ և քաղաքական դաշտի, և մամուլի խեղճությունը, նյութի պակասից սկանդալ եք սարքել»,- հայտարարեց Գ. Սահակյանը:

«Ոստիկանին էլ բա՞ն չէր մնացել: Նա գալիս է ճանգռելու, սա բռնում, համբուրո՞ւմ է», - կարծիք հայտնեց նա:

Անդրադառնալով այն կարծիքին, որ ԲՀԿ-ականները այս մասին ասել են, որ համբույը երկկողմանի գործընթաց է, Սահակյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես դա թաքուն պրոցես եմ համարում»: