Ռոսավիացիան ռուսներին հորդորել է «մոտ ապագայում ձեռնպահ մնալ արտասահմանյան ոչ պաշտոնական ուղևորություններից»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչության մամուլի ծառայությունը. փոխանցում է «Ինտերֆաքս»ը:

Նշվում է, որ արտահանման թռիչքները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե դրանք թույլատրվեն եվրոպական երկրների ավիացիոն իշխանությունների կողմից։

«Ավիաընկերությունները միջոցներ են ձեռնարկում գործընկեր ավիաընկերությունների միջոցով իրենց ուղևորների փոխադրումը կազմակերպելու համար։ Ուղևորի՝ ուղևորությունից հրաժարվելու դեպքում գումարը ամբողջությամբ վերադարձվում է»,– ասված է մամուլի հաղորդագրության մեջ։