Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիան հայտնել է, որ հավատում է Ուկրաինայի հաղթանակին. «Կարծում եմ՝ Ուկրաինան հաղթելու է պատերազմում: Այս 10 օրերի ընթացքում մենք տեսանք ուկրաինական ժողովրդի տպավորիչ դիմադրությունը, որը փորձագետները չէին կարող պատկերացնել»,- պաշտոնյայի խոսքերն է փոխանցում РБК-Украина-ն:

Նա հայտնել է նաև, որ «Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները կզսպեն Պուտինին հետագա ագրեսիայից»: