«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևան Սիթիում ու SAS-ում մարդիկ նենց խուճապի մատնված են ալյուր ու ձեթ գնում, որ կողքից նայողը մտածում ա՝ կա՛մ աշխարհի վերջն ա, կա՛մ ինքն ա աննորմալ: Բայց էս ամեն ինչը նրա արդյունքն ա, որ էս ժողովուրդը էս ապիկար, ստախոս իշխանություններին մի տոկոս չի հավատում: Մի անգամ հավատաց՝ հազարներով զոհվեց ու տասնյակ հազարներով տնավեր եղավ, հիմա սրանց չհավատալու հետևանքով խելագարված, իրար տրորելով առևտուր ա անում, որ սովից չմեռնի:
Այ սենց ապիկար իշխանություն ունենալու գինը էս ա ու դեռ ամեն ինչ էս նույն տրամաբանությամբ առջևում է: Մի օր իմանալու ենք սոված ամբոխը կերել ա սրանցից մեկին...»: