«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարագլուխը հանձնելու պայմանավորվածությունը ադրբեջանցիները ռուսների հետ ձեռք են բերել դեռ մեկ ամիս առաջ: Ուկրաինա ներխուժելուց առաջ Մոսկվան Ադրբեջանին մի շարք զիջումներ է արել, այդ թվում, օրինակ, Լաչինը լրիվ հայաթափելը, ինչն էլ տեղի է ունենում հենց հիմա: Սա այն գինն էր, որ պիտի վճարվեր ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Բաքվի լոյալության դիմաց: Սա է պատճառը, որ հենց ռուսներն են պահանջել, որ մերոնք դիրքերը լքեն, խաբելով, որ դա հայելային է լինելու:
Ի տարբերություն Հին Թաղերի և բազմաթիվ այլ վայրերի ու բարձրունքների, որ ռուսները հայաթափել ու տվել են Ադրբեջանին 44 օրյա պատերազմից հետո, այս դրվագը Մոսկվայի «բգին» կանգնեց: Դա եղավ, քանի որ մի 10-15 հոգի աղմուկ բարձրացրին ֆեյսբուքում, հետո Փաշինյանն անդրադարձավ կառավարության նիստի ընթացքում, այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն երկու կեշտ հայտարարությամբ հանդես եկավ, ինչին հետևեց Արցախի նախագահի և պետնախարարի հայտարարությունները: Հաջորդիվ թեմային կպան Ֆրանսիան ու ԱՄՆ-ն: Այս ողջ ընթացքում ռուսական գործակալները կեղծ լուրեր էին տարածում առ այն, որ Փարուխը ազատագրված է, և որ ոչ մի խնդիր չկա: Այդ քարոզչական ալիքը տապալվեց և ներխուժման երրորդ օրը ՌԴ ՊՆ-ն, Հայաստանում և Արցախում լուրջ քաղաքական խնդիրներից խուսափելու համար, ՍՏԻՊՎԱԾ եղավ արձանագրել իրականությունը:
Մեկ օր անց Մոսկվան նորից է փորձում տեղեկատվական գրոհով թեման փակել: ՌԴ ՊՆ-ն ակնհայտ կեղծ հաղորդագրություն է տարածում այն մասին, որ ադրբեջանցիք հետ են քաշվել, և մարտի է նետվում Մոսկվայի ողջ ցանցը, որպեսզի տեղեկատվական դաշտում լռեցնի բոլորին:
Ինձ համար այս իրադարձությունների բոլոր դրվագներն ընկալելի են բացի մեկից: Հարյուրավոր հայեր, քաջ գիտակցելով, որ Մոսկվան շարունակաբար ստում է ու փորձում է քողարկել ու կոծկել դիրքերի հանձնումը, միևնույն է ջանասիրաբար լծվում են ռուսական քարոզչության տարածմանը: Ինչ-որ անհաղթահարելի անբարոյականության ներուժ կա էս մարդկանց մեջ, որ դրդում է նրանց հանձնել սեփական հայրենիքը հանուն Մոսկվայի: Նրանք պատրաստ են արդարացնել ցանկացած ստորություն, միայն թե Մոսկվան խնդիր չունենա: Ու մեծ մասն այս ամենն անում է, ոչ թե հստակ գումարի դիմաց, այլ այն խոստման, որ իրանց գործերը ԿԱՐՈՂԱ մի օր դզվի, եթե Մոսկվան հաղթող դուրս գա` թեկուզ հայերին փուռը տակով: Էս մարդիկ իմ համար ինչ-որ աներևակայելի կենդանիներ են: Սրանց վեջին չի ոչ մի բան: Հայրենազրկումը և հազարավոր զոհերը սրանց համար լոկ շահարկման մատերիալ ա` ստատուսվելու նյութ, պաթոս ցփնելու լավ առիթ:
Ու էսօր, երբ պարզ կդառնա, որ ՌԴ ՊՆ-ն ակնհայտորեն ստել է, նրանցից ոչ մեկ այդ սուտը հերքող ոչ մի բան չի տարածի:
Քարագլուխն էլ, Հին Թաղերն էլ, Հադրութն ու Շուշին էլ, Արցախի 80%-ն էլ սրանք են հանձնել` մեր հասարակության բոլոր շերտեր ներթափանցած, աննման ու աներևակայելի բ**երի ցանցը:
Հ.Գ. Ոչ մի թուրքական սադրանք չի եղել: Ռուսները պարզապես վիզ են վերցրել մի բան, որի տակից էս պահին չկարողացան դուրս գալ, ինչն էլ ադրբեջանցիքի զայրույթն է առաջացրել: Սակայն բացառված չէ, որ սա էլ կմարսեն, եթե մենք լռենք»: