Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ճառեր ասելու ժամանակը վաղուց անցել է, զանգ կախելու ժամանակն է։
2020թ․ նոյեմբերի 9- ի կապիտուլյացիայի ստորագրումից անցել է գրեթե մեկուկես տարի։ Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում ելույթներ է ունենում, հարցեր տալիս, այդ գործունեության օգտակար գործողության գործակիցը Հայաստան պետության համար շատ ցածր է։ Պառլամենտական կառավարում ունեցող Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը իշխանության մասն է և ինքն էլ իր չափով պատասխանատվություն է կրում ներկայիս աղետալի վիճակի համար։ Անցած գրեթե մեկուկես տարում ընդդիմությունը չմշակեց ներկա իշխանությանը հեռացնելու և Հայաստանը անդունդից հեռացնելու ճանապարհային քարտեզ։ Եթե ապրիլի 5-ին հանրահավաքում էլ ընդդիմությունը միայն ճառեր է ասելու, չի հրապարակելու գործողությունների ցանկ և ժամանակացույց, ուրեմն հյուսիսից եկած ցուրտ հոսանքները շարունակում են այդպիսի քաղաքական եղանակ ստեղծել Հայաստանում»։