Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ապրիլի 6-ին նրա, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման մասին։

Նա նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Նա նշեց, որ քննարկում է եղել ԼՂՀ-ում անվտանգային միջավայրի վատթարացման և Փառուխ գյուղի դեպքերի շուրջ, սակայն դրանք միասնական գնահատականի չարժանացան։

«Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի Բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։