Դերասան Ուիլ Սմիթին 10 տարով արգելել են մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը: Ակադեմիան հայտարարել է, որ որոշումը քայլ է՝ «պաշտպանելու անդամների և հյուրերի անվտանգությունը, վերականգնելու կինոակադեմիայի նկատմամբ վստահությունը»:

Հիշեցնենք՝ «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթն ապտակել էր հաղորդավար Քրիս Ռոքին: