Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Նախօրեին Հայաստանի Գենշտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտարարել ա, թե բա՝ եթե Շուշիի պաշտպանությունը ճիշտ կազմակերպվեր, ապա Շուշին չէր ընկնի։ Այսինքն՝ ո՞վ պետք ա կազմակերպեր, կամ ճիշտ կազմակերպեր՝ Գյումրեցի ծյո՞ծը, թե՞ Դռիկ Խչոն։ Այսինքն՝ մարդը, որը ի պաշտոնե պետք ա կազմակերպեր այդ պաշտպանությունը, մեկ՝ ինքը, մեկ էլ՝ իր շեֆ Օնիկը, ասում ա, թե բա՝ եթե ճիշտ կազմակերպվեր չէր ընկնի։ Չնայած Տիրանի հաջորդ միտքը ավելի ցնցող ա, ինքը չի բացառել, որ ապագայում Շուշին բանակցություններով կարելի կլինի վերադարձնել։ Այս մարդը իրո՞ք մտածում ա, որ ադրբեջանցիները իր պես ուլ են, որ բանակցություններով Շուշին հետ կտան։ Ու այս մարդիկ ղեկավարել են Հայաստանի բանակը։ Այնպես որ, դեռ փառք ա, որ այդ պարագայում այս պատերազմում ադրբեջանցիները մինչև Երևան չեն հասել...»: