Այսօր՝ մայիսի 16-ին. մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Վիկտոր Կոմիսսարովը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ընդհարվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Անդրանիկ Թևոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։