Խորվաթիայի ոչ մեծ քաղաք Տիսնոյում մեկ եվրոյով կարելի է գնել սպիտակ-կապույտ գույնի Facebook պաղպաղակ:
Նոր արտադրանքը հայտնվել է հրուշկագործ եղբայրներ Ադմիրի և Իբի Ադիլի Valentino սրճարանում: Այսպիսի արտասովոր պաղպաղակի ստեղծման համար Ադմիրին ոգեշնչել է իր 15 ամյա աղջիկ Բիբին, ով իր ժամանակի մեծ մասը անցկացնում է հայտնի սոցցանցում: Այսպիսով Ադմիրը որոշել է ստեղծել Facebook-ի ոճով պաղպաղակ` հույս ունենալով գրավել սոցցանցի երիտասարդ երկրպագուներին: Այս մասին գրում է Oddity Central-ը:
Դրա համար հրուշակագործին անհրաժեշտ է եղել միայն սպիտակ սովորական պաղպաղակի վրա լցնել կապույտ սիրոպ և Facebook-ի լոգոն տեղադրել պիտակի վրա: Ադիլի եղբայրների խոսքով արդյունքը հիանալի է եղել: Այս ամառ Facebook սպիտակ-կապույտ պաղպաղակը դարձել է հիթ իրենց սրճարանում:
Հրուշակագործները չեն թաքցնում, որ պաղպաղակը հայտնի է դարձել ոչ թե իր համի պատճառով, որը հիշեցնում է մաստակի, այլ հանրահայտ բրենդի պատճառով:
Հիշեցնենք, որ Լոնդոնի գիտնականները պարզել են, որ պաղպաղակը ազդում է գլխուղեղի այն տարածքի գործառույթների վրա, որոնք պատասխանատու են երջանկության զգացմունքի առաջացման համար: Այդ պատճառով է, որ պաղպաղակը ուևտելիս ունենում ենք ուրախության զգացում: