«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Ռուսաստան-Արեւմուտք մրցակցությունն առավել սրվել է: Դա հատկապես արտահայտվում է դեսպանների ակտիվությամբ, որոնք իրար հերթ չտալով հայտարարություններ են անում, այցելում Փաշինյանին, մասնակցում ինչ որ միջոցառումների։

Ինչպես տեղեկացրել էինք, Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո օրերս Սյունիք էին մեկնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Սյունիք այցելությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է շտապել թե ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, և թե ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաեւ ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանԱնն Լույոն, ինչի մասին հաղորդեցին կառավարությունից։


Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժային կենտրոնների միջեւ լարախաղացությամբ է զբաղված, եւ փորձում է հավասարակշռել բոլոր կողմերի հետ փոխհարաբերությունները։

Սակայն դատելով կողմերի հրապարակային հայտարարություններից, Մոսկվան, ինչպես ասում են, արցունքներին չի հավատում եւ օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը դիվանագիտական լեզվով դեղին քարտ էր Փաշինյանին, որ խաղեր չտա ԵՄ-ի հետ․ «Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը»- օրերս հայտարարեց Զախարովան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում