«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆիրդուսի շուկայի տարածքում այս օրերին թափով ընթանում է «Ֆիրդուսի թաղամասի» շինարարությունը։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ՝ շենքերի հիմքերն են փորում։ Կառուցապատումը նախատեսված է ավարտին հասցնել 2024 -ին։

Ասացին, որ արդեն նոր թաղամասում բնակարաններ եւ բիզնես նշանակության տարածքներ ձեռք բերելու համար հետաքրքրվողներ կան։ Պարզվում է՝ սա լինելու է ամենաթանկ թաղամասերից մեկը, որտեղ 1 քմ-ի գինն սկսվելու է 3.5-4 հազար դոլարից, գրասենյակային տարածքներինը՝ 10-12 հազար դոլարից։ Մնում է, որ մայրաքաղաքի սրտում անճոռնի ու անճաշակ բարձրահարկեր չկառուցեն, այլ քաղաքային հարմարավետ միջավայր ստեղծեն»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում