«Հայկական Ճամփորդական Ակումբի» հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուղղակի սարսափելի է։
Ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ արտահայտեմ մեջիս ցավն ու նողկանքն առ այն իրականություն, որում ապրում ենք։
Մի կողմ դնելով անձնական բացասական վերաբերմունքս առ Արմեն Գրիգորյան կերպարն ու քաղաքացին՝ միևնույն է, ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում մարդը ՉՊԻՏԻ մահանա դատարանում, առողջական խնդիր ունեցող մարդը ՉՊԻՏԻ պահվի կալանավայրում, եթե չկա դրա համար շատ հիմնավոր, անհետաձգելի պատճառ։
Ցավակցում եմ Արմենի հարազատներին։
Հ․Գ․ Դատարանի դահլիճում վատացած մարդուն ոստիկանները լավագույն դեպքում հովհարով ու թղթերով հով էին անում։
Գրո՛ղը տանի, նորմա՞լ է, որ ոստիկանը չի տիրապետում առաջին օգնության տարրական կանոններին»։